Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ով կլինի մեր Ստոլիպինը»

«Ով կլինի մեր Ստոլիպինը»
05.03.2013 | 14:50

«Վերևներում ճչում են` եղեք խոհեմ, համագործակցության ձեռք ենք մեկնում: Ներքևներում ասում են «լժոտ ցար, սամազվանեց, բունտավշիկ»: Դեմոկրատիայի ինստիտուտը` ԿԸՀ-ն, ոչ թե ժողովրդավարության պահապան է, այլ կառափնարան, պղծարան: Եվ սա` հինգ ընտրություններ շարունակ: Ներքևից իշխանափոխություն առանց քաղաքական կատակլիզմների անհնարին է: Ես կանգնած եմ նեյտրալ դիրքում. ո´չ Րաֆֆիի, ո´չ էլ Ազատիչի զինանոցով ու գաղափարներով գայթակղված չեմ: Ով էլ լինի իշխանության, եթե նոր գաղափարների շքախումբ չբերի` տնտեսական նոր քաղաքականության հայացեկարգ ձևավորելու համար, անկարող է: Այսօր կարևոր է, թե ով կլինի մեր Ստոլիպինը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` հորդորելով իշխանությանը. «Իլի իզբերատելնայա պրավա նովովա տիպա, իլի կարալևսկիյ գամբիտ, վիբիրայտե սամի, գասպադա խարոշիյե ֆեդերալնիե պրոֆեսորա»: Հավաստիացնելով, որ այլևս հին ձևով կառավարել հնարավոր չէ, Հակոբյանը գործող նախագահին կոչ արեց նոր մարդկանցով ու ուղեղներով իր թիմը համալրել:
Անդրադառնալով ընդդիմության գործողությունններին մարքսիստը կարևորեց համախմբումը, քանի որ մեր աքիլեսյան գարշապարը մշտապես անմիաբանությունն է եղել` արձանագրելով, որ «Ժառանգությունը» չի մտնի իշխանական կոալիցիայի մեջ: ԲՀԿ-ին էլ խորհուրդ տվեց`քայլել ժամանակին համընթաց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ